Ադրբեջանի խորհրդարանի հատուկ նիստ Հեյդար Ալիեւի հոբելյանի առթիվ

Հեյդար Ալիեւի արձանը, որը վերջերս հեռացվեց Մեխիկոյի կենտրոնից

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ երկրի խորհրդարանը մայիսի 7-ին հատուկ նիստ է գումարելու: Այդ մասին Միլի մեջլիսի այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է ադրբեջանական խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հատուկ նիստում քննարկվելու է համաներման հարցը, որի նախաձեռնությամբ հանդես է եկել երկրի առաջին տիկին, պատգամավոր Մեհրիբան Ալիեւան:

Մինչ հատուկ նիստը ադրբեջանցի խորհրդարանականները այցելելու են Հեյդար Ալիեւի շիրմին: