Նիդերլանդների թագուհին գահը փոխանցում է որդուն

Նիդերլանդներ - Մարդիկ Թագավորական պալատի մոտ պատրաստվում են տոնել Թագուհու օրը, երբ նախատեսված է նաեւ Բեատրիքսի կողմից գահի փոխանցումը որդուն, Ամստերդամ, 30-ը ապրիլի, 2013թ.

Նիդերլանդների թագուհի Բեատրիքսը այսօր թագը կփոխանցի որդուն` այդպիսով հրաժարվելով 33 տարի զբաղեցրած գահից:

Իսկ մինչ այդ, 75-ամյա թագուհին հանդես է եկել հատուկ ուղերձով, կոչ անելով երկրի բնակչությանը սատարել Նիդերլանդների նոր միապետին` Վիլլեմ-Ալեքսանդերին, Օրանի արքայազնին: