«Մարականա» մարզադաշտը բացվել է

Բրազիլիայի ամենախոշոր քաղաքում` Ռիո դե Ժանեյրոյում, հիմնանորոգումից հետո բացվել է «Մարականա» մարզադաշտը, որտեղ նախատեսում է անցկացնել ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը, ինչպես նաեւ 2016 թվականի Ամառային օլիմպիադայի բացման եւ փակման արարողությունները։

«Մարականայի» վերաբացման օրը մարզադաշտում տեղի է ունեցել ընկերական հանդիպում բրազիլացի անվանի վետերան-ֆուտբոլիստների մասնակցությամբ։

Հանդիպումը դիտել են Բրազիլիայի ներկայիս նախագահ Դիլմա Ռուսեֆը, նախկին նախագահ Լուիս Իգնասիո Լուլա դա Սիլվան եւ մարզադաշտի հիմնանորոգումն իրականացրած բանվորներն ու նրանց ընտանիքների անդամները։