Իտալիայում` նոր կառավարություն

Այսօր Իտալիայի նախագահի նստավայրում տեղի է ունեցել նոր վարչապետ Էնրիկո Լետտայի ղեկավարած կառավարության երդմնակալության արարողությունը։

Հաղորդվում է, որ այդ պահին վարչապետի նստավայրի մոտակայքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով երկու ոստիկան վիրավորվել է։

Այս պահին հայտնի չէ, թե արդյոք փոխհրաձգությունը կարող էր որեւէ առնչություն ունենալ կառավարության երդմնակալության հետ։