Հայաստանում առաջին անգամ կատարվեց Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը

Տիգրան Մանսուրյան

Ապրիլքսանչորսյան խորհրդին համահունչ երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում առաջին անգամ Հայաստանում կատարվեց Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը` Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային եւ «Հովեր» երգչախմբերի ներկայացմամբ:

Մանսուրյանն այս ստեղծագործությունը գրել է 2011 թվականին Մյունխենի սիմֆոնիկ նվագախմբի պատվերով, ուստի որոշակի ժամանակահատված այդ նվագախմբին էր պատկանում դրա կատարման առաջնային իրավունքը:

Ստեղծագործությունն արժանացավ լեփ-սեցուն դահլիճի հիացական ընդունելությանը: