87-ամյա Նապոլիտանոն՝ երկրորդ ժամկետով կառավարող առաջին նախագահ

Իտալիա -- Վերընտրված Ջիորջիո Նապոլիտանոն ելույթ է ունենում խորհրդարանի ստորին պալատում, Հռոմ, 22-ը ապրիլի, 2013թ.

Ջիորջիո Նապոլիտանոն դարձավ Իտալիայի առաջին նախագահը, ով կառավարելու է երկրորդ ժամկետով։

Երեկ Իտալիայի խորհրդարանում տեղի է ունեցել Նապոլիտանոյի երդմնակալության արարողությունը։

Թեեւ 87-ամյա նախագահը ցանկություն էր հայտնել լքել այդ բարձր պաշտոնը, Իտալիայի օրենսդիրները վերընտրեցին նրան որպես երկրի նախագահ, քանի որ քաղաքական ուժերը չկարողացան համաձայնության գալ այլընտրանքային թեկնածուներից որեւէ մեկի հարցում։