Lufthansa ավիաընկերությունը հետաձգել է գրեթե բոլոր չվերթները

Գերմանական Lufthansa ավիաընկերությունը հետաձգել է այսօր նախատեսված գրեթե բոլոր՝ շուրջ 1700 չվերթները։

Ընկերության աշխատակիցները լայնամասշտաբ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում։

Ավիաընկերությունը գործադուլի հետեւանքով միլիոնավոր եվրոների կորուստներ կկրի։