Պավել Վինոգրադովը դարձավ բաց տիեզերք դուրս եկած ամենատարեց մարդը

59-ամյա ռուսաստանցի տիեզերագնաց Պավել Վինոգրադովը ուրբաթ օրը մասնակցել է Միջազգային տիեզերական կենտրոնի սպասարկման աշխատանքներին` դառնալով բաց տիեզերք դուրս եկած ամենատարեց մարդը:

Մինչեւ երեկ բաց տիեզերքում աշխատած ամենատարեց մարդը ամերիկացի տիեզերագնաց Սթորի Մասգրեյվն էր, ով բաց տիեզերք էր դուրս եկել 1993 թվականին, երբ 58 տարեկան էր: