Արգենտինացիները ցույցեր են անցկացնում երկրի նախագահի դեմ

Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշներ

Արգենտինացիները բողոքի ցույցեր են անցկացնում երկրի նախագահի դեմ:

Ցուցարարները նախագահ Քրիստինա Կիրշներին մեղադրում են կոռումպացված լինելու եւ ավտորիտար կարգեր հաստատելու մեջ:

Բուենոս Այրեսի փողոցներ դուրս եկած ցուցարարների կարծիքով` իրենց նախագահը ի վիճակի չէ պայքարել նաեւ հանցավորության դեմ: