Արտասահմանցիները 2015-ից Ռուսաստան մուտք կգործեն միայն արտասահմանյան անձնագրերով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին

Բոլոր արտասահմանցիները, բացառությամբ Մաքսային միության մաս կազմող երկրների` այս պահի դրությամբ Բելառուսի եւ Ղազախստանի քաղաքացիների, 2015 թվականի հունվարի 1-ից կկարողանան մուտք գործել Ռուսաստան միայն արտասահմանյան անձնագրերով:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ մինչեւ այժմ նախկին ԽՍՀՄ մաս կազմող որոշ երկրների քաղաքացիներ Ռուսաստան մուտք գործելու համար օգտվում են իրենց ներքին` ազգային անձնագրերով: Վլադիմիր Պուտինի խոսքով` ինքը անհրաժեշտ է համարում խստացնել կարգը անօրինական ներգաղթի դեմ պայքարի շրջանակներում: