Պռոշյանցիները պահանջում են ազատել «անմեղ» գյուղացիներին

Your browser doesn’t support HTML5

Պռոշյան գյուղի 100-ից ավելի բնակիչներ այսօր սպառնում էին փակել Երեւան-Աշտարակ ճանապարհը: Ապրիլի 2-ին տեղի ունեցած Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող համագյուղացիները՝ 31-ամյա Արայիկ Պետրոսյանը, նրա 33-ամյա եղբայրը՝ Արտակ Պետրոսյանը եվ 34-ամյա Արտյոմ Պողոսյանը , ըստ բողոքի ակցիա անցկացնողների, ընդհանրապես կապ չունեն սպանության հետ: