Հյուսիսային Կորեան նախապայմաններ է առաջադրել

Հարավային Կորեա -- Զինավարժություն` Հյուսիսի հետ սահմանագծին, 16-ը ապրիլի, 2013

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ բանակցությունների սեղան կվերադառնա, եթե ՄԱԿ-ը համաձայնի հանել իր դեմ սահմանված պատժամիջոցները, եւ եթե ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան դադարեցնեն համատեղ զորավարժությունները:

Հյուսիսային Կորեան նաեւ պահանջել է, որ ԱՄՆ-ը հեռացնի իր միջուկային զենքերը, որոնք ըստ, Փհենյանի, տեղակայված են Հարավային Կորեայում եւ տարածաշրջանում:

Փհենյանի հայտարարությանը արձագանքել է Հարավային Կորեայի արտգործնախարարությունը` այս պայմանները համարելով «աբսուրդ» եւ կոչ անելով Հյուսիսային Կորեային «դադարեցնել նման անհասկանալի պահանջներ ներկայացնելը»: