Վաղը կստորագրվի Հայաստան-ԵՄ ռեադմիսիայի մասին համաձայնագիրը

Արտգործնախարարի պաշտոնակատար ԷդվարդՆալբանդյան

Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը վաղը` ապրիլի 19-ին, աշխատանքային այցով կմեկնի Բելգիա:

Արտգործնախարարության տեղեկատվության վարչությունը փոխանցում է, որ Բրյուսելում Նալբանդյանը Եվրամիության ներքին գործերով հանձնակատարի եւ Եվրամիության խորհրդում նախագահող Իռլանդիայի ներկայացուցչի հետ կստորագրի Հայաստան-Եվրոպական Միություն ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: