ԱՄՆ-ը պատրաստ չէ ճանաչել Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը

Ընդդիմության երթը մայրաքաղաք Կարակասում

ԱՄՆ-ը պատրաստ չէ ճանաչել Վենեսուելայում տեղի ունեցած ընտրությունների պաշտոնական արդյունքներով նախագահ դարձած Նիկոլաս Մադուրոյի հաղթանակը:

Պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Օբամայի վարչակազմը կոչ է անում վերահաշվարկ կատարել:

Ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Կապրիլեսը հայտարարել է, որ ընտրությունները կեղծվել են Ուգո Չավեսին փոխարինողին նախագահ դարձնելու համար: