Տեխասում տեղի ունեցած պայթյունից տասնյակ մարդիկ են զոհվել

Հուժկու պայթյուն Տեխասում` պարարտանյութերի գործարանում

Չորեքշաբթի Տեխասում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել:

Դեպքը տեղի է ունեցել արեւմտյան Տեխասի Վակո քաղաքի պարարտանյութերի գործարանում: Պայթյունի պատճառները դեռ պարզ չեն: Դեպքի վայրում արված լուսանկարներում ծխի մեծ ամպ է երեւում: Նշվում է, որ հզոր պայթյունի արդյունքում վնասվել են նաեւ գործարանի հարակից շինությունները: