Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին:
«ԵԽ գլխավոր քարտուղարի հետ Սերժ Սարգսյանը քննարկել է Հայաստանի Հանրապետության նախագահության գերակայությունները եւ Գործողությունների ծրագիրը, մասնավորապես՝ Ստրասբուրգում եւ Երեւանում անցկացվելիք միջոցառումները: Հանրապետության նախագահը ՀՀ իշխանությունների աջակցությունն է հայտնել ԵԽ Գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ իրականացվող բարեփոխումների գործընթացին», - փոխանցում է նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԵԽ օրակարգի կարեւոր հարցերը եւ արդի մարտահրավերները: Երկուստեք կարեւորվել են խտրականության եւ անհանդուրժողականության դեմ պայքարին միտված քայլերը: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային գործընթացներին եւ առկա հիմնախնդիրների հանգուցալուծման հեռանկարներին: