Իսլամ Քարիմովը զգուշացրել է Վլադիմիր Պուտինին

Իսլամ Քարիմովը Վլադիմիր Պուտինի հետ ասուլիսում, 15-ը ապրիլի, 2013

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը Մոսկվա կատարած իր այցի ընթացքում զգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Միջին Ասիայում ծայրահեղականության ահագնացող վտանգների մասին:

«Ահաբեկչության տարածման եւ կրոնական ռադիկալիզմի հետեւանքները շատ ավելի սարսափելի կարող են լինել, քան բաց պատերազմը», - ասել է Քարիմովը:

Ռուս-ուզբեկական կապերը սրվել էին անցած տարվանից, երբ Ուզբեկստանը որոշեց դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից: