«33 թաղամասի» բնակիչներն անհույս են նաեւ պատասխանատուի հետ հանդիպումից հետո

Your browser doesn’t support HTML5

Երեւանի 33 կոչվող թաղամասի նախկին բնակիչները, որոնց զրկել են իրենց տներից՝ նոր բնակարաններ տալու խոստումով, արդեն մի քանի օր նստացույց էին անցկացնում «Գլենդեյլ Հիլզ» կառուցապատող ընկերության շենքի դիմաց: Նրանք հանդիպում էին պահանջում ընկերության պատասխանատուների հետ՝ ակնկալելով, որ այդ հանդիպումը կլուծի իրենց խնդիրը: Սակայն նրանց հույսերը չարդարացան: