Վենեսուելայի նախագահ է ընտրվել Նիկոլաս Մադուրոն

Նիկոլաս Մադուրոն ելույթ է ունենում իր քարոզարշավի շրջանակներում, արխիվ

Վենեսուելայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Նախկին նախագահ Ուգո Չավեսի կողմից ժառանգորդ հռչակված Մադուրոն, ըստ BBC-ի, ընդդիմության ներկայացուցիչ Էնրիկե Կապրիլեսի նկատմամբ հաղթանակ է տարել աննշան տարբերությամբ: Մադուրոն ստացել է ձայների 50.7 տոկոսը, Կապրիլեսը` 49.1 տոկոսը:

Վենեսուելայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, թե այս արդյունքները վերանայման ենթակա չեն: