Մեկ շաբաթում հրադադարի 250 խախտում շփման գծում

Լեռնային Ղարաբաղ - Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` ապրիլի 7-13-ը Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակ կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Հայ դիրքապահները շարունակել են վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պաշտպանություն», - ասված է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում: