Զուրաբյան. «Լիդերները ադեկվատ չգտնվեցին ժողովրդի ընդվզմանը»

Լեւոն Զուրաբյանը ելույթի ժամանակ, արխիվ

«Սերժ Սարգսյանը ամեն ինչ արեց, որ բովանդակազրկի նախագահի ընտրությունները եւ բացառի հիմնական քաղաքական ուժերի մասնակցությունը», - «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հիմնադիր համագումարում այսօր հայտարարեց նույնանուն խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Բայց, ըստ նրա, «ժողովուրդը գտավ այլընտրանք, եւ երբ Սերժ Սարգսյանը ստիպված էր նորից կեղծել ընտրությունները, ժողովուրդը ընդվզեց»:

«Իհարկե, այսօր արդեն ակնհայտ է, որ այդ ընդվզումը կառավարող քաղաքական լիդերները ադեկվատ չգտնվեցին այդ ընդվզմանը, որի պատճառով էլ այդ ընդվզումը այսօր փակուղի է մտել», - ասաց Զուրաբյանը:


Իրինա Հովհաննիսյան