Գյուղապետի սպանության գործով կալանավորվածը իր մեղքը չի ընդունում

Your browser doesn’t support HTML5

Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանն իր մեղքը չի ընդունում: Պռոշյան գյուղի 31-ամյա բնակիչը կալանքի տակ է պահվում «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: 50-ամյա դաշնակցական Հրաչ Մուրադյանը, հիշեցնենք, սպանվել էր ապրիլի 2-ի առավոտյան գյուղապետարանի բակում: Գյուղապետը մահացել էր աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակված հրազենային վնասվածքից: