Անհատական համակարգիչների վաճառքը ռեկորդային անկում է գրանցել

International Data Corporation վերլուծական կենտրոնի տվյալներով` այս տարվա առաջին երեք ամիսներին անհատական համակարգիչների վաճառքը նվազել է շուրջ 14 տոկոսով:

Սա, համաձայն նույն կենտրոնի տվյալների, տվյալ ապրանքատեսակի վաճառքի անկման ռեկորդային ցուցանիշ է վերջին երկու տասնամյակների համար, ինչը պայմանավորված է պլանշետների լայն սպառմամբ: