Սարգսյանն իր առաջնահերթ խնդիրն է համարում տնտեսական առաջընթացը

Your browser doesn’t support HTML5

Ապրիլի 9-ին երդմնակալությունից հետո ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց իրեն ձայն տված ու չտված քաղաքացիներին: Նշեց, թե գիտի, որ այլ թեկնածուների ձայն տվածներն իրենց քայլով արտահայտել են դժգոհություն երկրում առկա խնդիրների վերաբերյալ, հստակ ուղերձ են հղել իշխանություններին, եւ այդ ուղերձը տեղ է հասել: