Իրանի տարածքում երկրաշարժեր են գրանցվել

Այսօր Իրանի տարածքում` Բուշերի ատոմակայանից ոչ հեռու, 6,3 եւ 5,4 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել:

Իինչպես հայտնում են իրանական լրատվամիջոցները, առնվազն երեք մարդ է զոհվել:

Իրանում Ռուսաստանի դեսպան Լեւան Ջագարյանը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Բուշերի ատոմակայանը չի վնասվել, գործում է նորմալ ռեժիմով: