Հրետանային արկ Բերդի մանկապարտեզի մոտ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում երեկ ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի թիվ 2 մանկապարտեզի մոտակայքում հայտնաբերվել է զինամթերք:

Նախարարության հաղորդագրության համաձայն` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բերդի Հ. Նահապետի փողոցի թիվ 6 հասցեի մոտակայքում հայտնաբերվել է 75 միլիմետր տրամաչափի հրետանային արկ, որը պաշտպանության նախարարության զորամասի սակրավորները տեղափոխել են զորամաս: