Սերգեյ Իվանովը հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին

Your browser doesn’t support HTML5

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության առիթով Երեւանում գտնվող ռուսական պատվիրակությունը ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի գլխավորությամբ ապրիլի 9-ին այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր։ Իվանովը հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրեց զոհերի հուշահամալիրում եւ ջրեց 10 տարի առաջ իր տնկած եղեւնին։