Հայաստան կայցելի Սլովակիայի փոխվարչապետ, ԱԳ նախարարը

Միրոսլավ Լայչակ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 9-10-ը Հայաստան պաշտոնական այց կկատարի Սլովակիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերով նախարար Միրոսլավ Լայչակը:

Այցի ընթացքում Սլովակիայի փոխվարչապետին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, տեղի կունենան Նալբանդյանի եւ Լայչակի բանակցությունները եւ համատեղ ասուլիսը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Միրոսլավ Լայչակը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: