Ծառուկյանը չի մասնակցի Սարգսյանի երդմնակալությանը

Սերժ Սարգսյան եւ Գագիկ Ծառուկյան, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց նրա խոսնակ Իվետա Տոնոյանը` որպես պատճառ նշելով «Բարգավաճ Հայաստան»-ի նախագահի բացակայությունը երկրից:

Տոնոյանը հայտնեց նաեւ, որ Ծառուկյանը արտերկիր է մեկնել նախօրեին:

Ազգային ժողովի հատուկ նիստը, որի ժամանակ տեղի է ունենալու Հայաստանի նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնող երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, նախատեսված է վաղը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում:


Ռուզաննա Ստեփանյան