Հովհաննիսյանի շտաբը ահազանգեր է ստանում

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբը հայտարարում է, թե ահազանգեր է ստանում, որ մարզերում ոստիկանության ստորաբաժանումների ներկայացուցիչները տուն առ տուն ահաբեկում են տեղի բնակչությանը՝ ետ պահելու համար մարդկանց ապրիլի 9-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին մասնակցելուց:

«Ոստիկանության պարտականությունն է ապահովել օրենքի տառը եւ ոչ թե իրականացնել իշխող կուսակցության եւ նրա ղեկավարի քաղաքական ընդդիմախոսների հետապնդումները», - ասված է երեկ ուշ երեկոյան շտաբի տարածած հայտարարությունում: