Հեֆերնը հանդիպել է Բաղդասարյանին

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերն, արխիվ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի խոսնակի հաղորդագրության համաձայն` Բաղդասարյանն ու Հեֆերնը քննարկել են հայ - ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ու գործակցությանն առնչվող հարցեր: