Սերբիան եւ Կոսովոն համաձայնության չեկան

Սերբիայի վարչապետ Իվիցա Դաչիչը (ձախից) եւ Կոսովոյի կառավարության ղեկավար Հաշիմ Տաչին

Սերբիայի եւ Կոսովոյի պատվիրակություններին չի հաջողվել հարաբերությունների կարգավորման հարցում համաձայնության հասնել:

Վերջին օրերին ինտենսիվ բանակցությունները Բրյուսելում վարում էին Սերբիայի եւ Կոսովոյի վարչապետները` Եվրամիության ղեկավարների միջնորդությամբ: