Արոնյանը կրկին հաղթեց Ռաջաբովին

Լեւոն Արոնյան, արխիվ

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների լոնդոնյան մրցաշարի վերջին տուրում հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սպիտակներով առավելության հասավ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ եւ 8 միավորով մրցաշարային աղյուսակի 3-4-րդ տեղերն է կիսում ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ։

Աղյուսակը 8.5-ական միավորով գլխավորում են նորվեգացի Մագնուս Կարլսենը եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, թեեւ վերջին տուրում երկուսն էլ պարտություն կրեցին։

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում մարտի 24-ին մեկնարկած մրցաշարում Արոնյանը երկրորդ անգամ հաղթեց Ռաջաբովին. առաջին հաղթանակը հայաստանցի գրոսմայստերը գրանցել էր մարտի 21-ին՝ սեւերով։