Երեւան - Ստամբուլ չվերթի դադարեցումը` «Արմավիա»-ի սնանկացման հետեւանք»

«Արմավիա» ընկերության օդանավը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

Երեւան - Ստամբուլ ավիաչվերթի դադարեցումը պայմանավորված է դրանք իրականացնող հայաստանյան «Արմավիա» ընկերության սնանկացմամբ, շաբաթ օրը հաղորդել է Hurriyet-ը:

Թուրքական պարբերականը նշել է, որ սնանկացման հետեւանքով «Արմավիա»-ն դադարեցրել է ավելի քան 100 երկրներ, այդ թվում` Թուրքիա չվերթերի իրականացումը, փոխանցում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ապրիլի 1-ից դադարեցնելու է Երեւան - Ստամբուլ չվերթների իրականացումը:

Անցած շաբաթավերջին հայտնի դարձավ նաեւ, որ Թուրքիայի քաղավիացիայի գլխավոր վարչությունը անորոշ ժամանակով հետաձգել է Վան - Երեւան - Վան ուղիղ չվերթերի իրականացումը, որոնք նախատեսված էր սկսել ապրիլի 3-ից: