Ռուբեն Հայրապետյանը չի ընդունել Վարդան Մինասյանի հրաժարականը

Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) պաշտոնական կայքը հաղորդում է, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Հայաստան-Չեխիա հանդիպումից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անունով, որը, սակայն, ՀՖՖ նախագահը չի ընդունել:

Կայքը նաեւ փոխանցում է, որ վաղը` մարտի 29-ին, հավաքականի գլխավոր մարզչի հրաժարականի դիմումը կքննարկի նաեւ ՀՖՖ Գործադիր կոմիտեն: Վաղը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդես կգա ասուլիսով:

Երբ Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական B խմբի մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը երկու օր առաջ 0:3 հաշվով պարտություն կրեց Չեխիայի հավաքականից, ազգային հավաքականի բազմաթիվ զայրացած երկրպագուներ սկսեցին պահանջել Մինասյանի հրաժարականը` նրան մեղավոր համարելով անարդյունավետ խաղի համար: