«Փարաջանով» ֆիլմը կներկայացվի Կաննի կինոփառատոնում

Սերժ Ավեդիքյան

Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնի միանգամից երեք ծրագրերում:

Այլ միջազգային կինոփառատոններ եւս (Տոկիոյի, Վենետիկի, Տորոնտոյի) քննարկում են ֆիլմն իրենց ծրագրերում ընդգրկելու հարցը:

Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի համատեղ արտադրության ֆիլմը նվիրված է Սերգեյ Փարաջանովի կյանքի վերջին 20 տարիներին: Սցենարի հեղինակը, ռեժիսորն ու պրոդյուսերը Ելենա Ֆետիսովան է, գլխավոր դերում հանդես է գալիս ֆրանսահայ դերասան Սերժ Ավեդիքյանը: