Ադրբեջանը՝ Վրաստանի ամենախոշոր առեւտրական գործընկեր

Վրաստանում Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) բենզալցակայաններից մեկը

2013 թվականի առաջին երկու ամիսներին արտաքին առեւտրի բնագավառում Վրաստանի ամենախոշոր գործընկերը եղել է Ադրբեջանը՝ 185 միլիոն դոլարի առեւտրաշրջանառություն, որից արտահանումը՝ 87.1 միլիոն, ներմուծումը՝ 93.4 միլիոն դոլար։

«Թրենդ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալները, հաղորդում է նաեւ, որ երկրի առեւտրական գործընկերներից երկրորդ տեղում է Թուրքիան՝ 181 միլիոն, երրորդում՝ Ուկրաինան՝ 94 միլիոն դոլարի առեւտրաշրջանառություն տարվա առաջին երկու ամիսներին։