Հերթական դիտարկումը՝ առանց միջադեպերի

Հայ զինվորը դիրքերում, արխիվ

Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծի հյուսիսային հատվածում՝ Հայաստանի Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Թովուզի շրջանի սահմանագոտում ԵԱՀԿ-ի առաքելության այսօր անցկացրած դիտարկման ընթացքում միջադեպեր չեն արձանագրվել։ Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հերթական դիտարկմանը ադրբեջանական կողմից մասնակցել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։