Լոնդոնում փորձաքննության է ենթարկվում Սիրիայից բերված հողը

BBC-ի փոխանցմամբ, բրիտանացի ռազմական փորձագետները այժմ հետազոտում են Սիրիայի այն հատվածից վերցված հողի նմուշը, որտեղ ենթադրաբար քիմիական զենք է կիրառվել:

Փորձաքննությունը իրականացվում է լոնդոնյան «Պորտոն» կենտրոնում, որը խոշորագույն լաբորոտորիան է Եվրոպայում:

Միեւնույն ժամանակ «Թայմ» ամսագիրը գրել է, որ հողի նմուշները ձեռք են բերվել բրիտանական հատուկ ծառայությունների մասնակցությամբ գաղտնի գործողության արդյունքում: