Իրանը հարձակման դեպքում «կոչնչացնի իսրայելական քաղաքները»

Իրան - Այաթոլա Ալի Խամենեին ելույթ է ունենում Մաշդադում, 21-ը մարտի, 2013թ.

Իրանը սպառնում է իր վրա հարձակման դեպքում ոչնչացնել իսրայելական քաղաքները: Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին:

Իսրայելը սպառնացել է ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, եթե պաշտոնական Թեհրանը չդադարեցնի իր միջուկային ծրագրի իրագործումը: