Օբաման կայցելի Հորդանան

Իսրայել - ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում Երուսաղեմում, 21-ը մարտի, 2013թ.

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այսօր կայցելի Հորդանան:

Հորդանանի թագավոր Աբդալայի հետ ԱՄՆ-ի նախագահը կքննարկի սիրիական հակամարտության ազդեցությունը, ինչպես նաեւ պաղեստինա - իսրայելական հակամարտությունը։

Հորդանանում են ապաստանել Սիրիան լքած 350 հազար փախստականներ: