«Ժառանգությունը» ավագանու ընտրություններին կմասնակցի «Բարեւ, Երեւան» դաշինքով

Your browser doesn’t support HTML5

Տեքստի չափը 21.03.2013 Ազատության հրապարակում հացադուլը շարունակող Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հայտնեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը մայիսի 5-ին Երեւանում կայանալիք ավագանու ընտրություններին կմասնակցի «Բարեւ, Երեւան» նորաստեղծ դաշինքով, որին միացել են Ժողովրդավական հայրենիք, ԺՈԻԿ, Պահպանողական, «Շրջադարձ» եւ ՀԱՍԿ կուսակցությունները։