Օբաման այսօր կհանդիպի Աբբասի հետ

Բարաք Օբամայի եւ Մահմուդ Աբբասի հանդիպումը Նյու Յորքում, 21-ը սեպտեմբերի, 2011թ.

Երեկվանից Իսրայելում գտնվող Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այսօր կայցելի Հորդանան գետի Արեւմտյան ափ, որտեղ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ կքննարկի իսրայելա - պաղեստինյան հակամարտության կարգավորման հեռանկարները:

Օբաման արդեն հայտարարել է, որ նոր առաջարկներ չի բերել իր հետ եւ առայժմ միայն լսում է հակամարտության կողմերին, որոնք ավելի քան երկու տարի չեն կարողանում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

Պաղեստինը մտադիր է ԱՄՆ-ի նախագահին խնդրել` ակտիվացնել միջնորդական ջանքերը եւ ճնշում գործադրել Իսրայելի վրա: