Կիպրոսի խորհրդարանը կքվեարկի վիճահարույց որոշումը

Կիպրոս - Նախագահ Նիկոս Անաստասիադեսը դիմում է ժողովրդին վիճահարույց որոշման կապակցությամբ, Նիկոսիա, 17-ը մարտի, 2013թ.

Այսօր Կիպրոսի խորհրդարանը կքվեարկի, թե արդյոք բանկերի ավանդատուներից պահանջվելու է իրենց գումարների մի մասը փոխանցել պետությանը:

Նախագահ Նիկոս Անաստասիադեսի խոսքով` նման լուծումը երկիրը սնանկացումից փրկելու եւ եվրոյի գոտուց դուրս չգալու «ամենից ոչ ցավոտ» տարբերակն է:

Եվրոյի գոտում արդեն տարիներ շարունակվող ճգնաժամի ընթացքում ավանդատուների գումարները մշտապես դիտարկվել են որպես անձեռնմխելի: