Չեչնիայում ուղղաթիռի վթարից երեք մարդ է զոհվել

Չեչնիայում վթարի է ենթարկվել Ռուսաստանի սահմանապահ ծառայության Մի- 8 ուղղաթիռը։ Ուղղաթիռի անձնակազմի չորս անդամներից երեքը զոհվել են, մեկը՝ տեղափոխվել է հիվանդանոց։

Ռուսաստանի զինդատախազության ներկայացուցիչը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ուղղաթիռի անկման պատճառ են դարձել բարդ եղանակային պայմանները Չեչնիայի Խանկալա ռազմական օդանավակայանում։