Օբամա. «Իրանը մեկ տարի է հեռու միջուկային զենք ստեղծելուց»

Բարաք Օբամա, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե Իրանը մոտ մեկ տարի է հեռու միջուկային զենք ստեղծելուց:

Նման հայտարարություն Սպիտակ տան ղեկավարն արել է իսրայելական Channel 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Օբաման նաեւ, ըստ էության, չի բացառել իրանական միջուկային խնդրի ռազմական լուծման տարբերակը: