«Թույլ չեմ տա, որ իրար դեմ կանգնեն ոստիկանն ու քաղաքացին»

Your browser doesn’t support HTML5

Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսում Րաֆֆի Հովհաննիսյանն իր աջակիցներին եւ հրապարակում հավաքված մարդկանց խնդրեց այլեւս չարծարծել վրանի տեղադրման հարցը։ «Պետք չէ դիմել այդ քայլին, քանի դեռ ոստիկանապետը ինքը չորոշի վրանի տեղադրումը», - ասաց Հովհաննիսյանը եւ միաժամանակ անընդունելի եւ անիրավաչափ որակեց ոստիկանության գործողությունները։ «Ես թույլ չեմ տա, որ քաղաքացին եւ ոստիկանն իրար դեմ կանգնեն այստեղ», - ասաց Հովհաննիսյանը։