Քաշքշուկից հետո որոշվեց վրանը երեկոյան տեղադրել Ազատության հրապարակում

Your browser doesn’t support HTML5

Կեսօրին Ազատության հրապարակում լարված իրավիճակ էր. ոստիկանները թույլ չէին տալիս «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներին վրան տեղադրել հրապարակի խոտածածկ հատվածում: Ոստիկանների հետ առանձին բանակցելուց հետո «Ժառանգություն» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը հայտարարեց, որ վրանը կտեղադրեն ժամը 17-ին` Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսին զուգահեռ: