«Սովա». «Այլատյացության մակարդակը Ռուսաստանում բարձր է մնում»

Մոսկվայում ռուս ազգայնականների ակցիաներից մեկը, նոյեմբեր, 2012թ.

Մոսկվայի մարդու իրավունքների պաշտպանության «Սովա» կենտրոնը հայտարարում է, որ այլատյացությունն ու արմատական ազգայնականությունը Ռուսաստանում նախորդ տարի շարունակել են բարձր մակարդակի վրա մնալ:

Այս մասին զեկույցում իրավապաշտպանները ընդգծել են, որ 19 մարդ սպանվել է, իսկ 187-ը` վիրավորվել ատելության հողի վրա կատարված հարձակումների հետեւանքով:

Նրանք նշել են, որ ատելություն կա ոչ միայն ոչ սլավոնական արտաքին ունեցողների, այլեւ ռասիզմի, խտրականության դեմ ու սեռական փոքրամասնության իրավունքների համար պայքարող ակտիվիստների նկատմամբ: