Հռոմի պապը ընտրվեց

Վատիկան - Սիքստինյան մատուռի ծխնելույզից սպիտակ ծուխ է բարձրանում, 13- ը մարտի, 2013թ.

Հռոմի կաթոլիկ եկեղեցու 266-րդ քահանայապետը ընտրվեց։ Դա է վկայում սպիտակ ծուխը, որը րոպեներ առաջ սկսեց բարձրանալ Սիքստինյան մատուռի ծխնելույզից։

Նոր Պապի անունը դեռեւս չի հրապարակվել. ըստ ավանդույթի, կաթոլիկ եկեղեցու նորընտիր հովվապետի անունը բացահայտվում է միայն նրա՝ Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբ դուրս գալուց հետո։